AM
8 Հուլիս 2022 - 14:12 AMT

Հայկական կինոն 100 տարեկան է. Հոբելյանական հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը:

2022-ին հայկական կինոն նշում է 100-ամյակը:

Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում կմշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիր` Հայաստանում և արտերկրում իրականացնելու համար:

Հանձանաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: