Հուլիսի 8-ին` ժամը 14:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի կամրջի պատնեշի հատվածի բետոնե ծեփամածիկները թուլացել, թափվել են․ անհրաժեշտ է սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ թուլացել և թափվել են կամրջի պատնեշի բետոնե ծեփամածիկները (մոտ 30 քմ)։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։






