2022-ին Գորիս համայնքում արդեն 8 -րդ խաղահրապարակն է տեղադրվում։ Այդ թվում՝ սահմանամերձ Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ, Բարձրավան բնակավայրերում, տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանը։
Հերթականն Արտաշեսյան թաղամասում է տեղադրվում։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում։
«Շարունակելու ենք համայնքի երեխաների համար ստեղծել պայմաններ՝ խթանելով առողջ ապրելակերպը։ Համայնքում բակային սպորտի զարգացման նոր մշակույթ է ձևավորվում, որը հնարավորություն է տալու մասսայականցնել սպորտը»,-ասվում է հաղորդագրության մեջ։






