Երուսաղեմի հայկական թաղամասում՝ Հայկական այգիներ կոչվող վայրում, հայտնաբերվել են Խաչակրաց արշավանքների շրջանի «ձեռքի նռնակներ»: Նռնակների մնացորդների հետազոտության արդյունքում պարզվել է, որ դրանցից առնվազն մեկը լցոնված է եղել պայթուցիկ նյութով։
3 անոթում հայտնաբերվել են դեղերի և յուղերի առկայությունը փաստող քիմիական նյութեր, սակայն 4-րդ անոթը պարունակում էր բուսական յուղերի, կենդանական ճարպերի և նիտրատների մնացորդների եզակի խառնուրդ, ինչը վկայում է, որ այն ստեղծվել էր պայթյուն ստանալու համար, գրում է GreekReporter-ը։
Հայտնաբերվել է 4 այդպիսի կլորակոնաձև իր, որոնք թվագրվում են 11-րդ կամ 12-րդ դարով:
Հստակ հայտնի չէ, թե ովքեր էին կիրառում այդ նռնակները՝ խաչակիրները, թե տեղի բնակչությունը։