AM
18 Հուլիս 2022 - 06:40 AMT

Ահազանգ էր ստացվել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման մասին․ Ոչինչ չի հայտնաբերվել

Հուլիսի 17-ին, ժամը 20:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու տներից մեկում ռումբ է տեղադրված:

Ահազանգը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ենթադրյալ ռուբմի առկայության մասին էր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։

Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ ‌