AM
18 July 2022 - 11:14 AMT

Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Այցի ընթացքում Վեհափառ հայրապետը հանդիպումներ կունենա թեմական և ազգային կառույցների ներկայացուցիչների հետ։