AM
19 Հուլիս 2022 - 08:44 AMT

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ «ի պաշտպանություն ապօրինի ձերբակալվածների»

«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց աջակիցները Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների»:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները քաղբանտարկյալներին վերաբերող պաստառներ են թողել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, իսկ իրենք երթով շարժվել են դեպի կառավարության շենք, գրում է Gala TV-ն:

Պաստառների վրա գրված էր. «Քաղաքական հայացնքները դատավճիռ չեն», «Ազատություն» քաղբանտարկյալներին», «Բանտը Նիկոլի տեղն է» և այլն։

«Հայաստան> դաշինքի ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ավարտից հետո մասնակիցները երթով շարժվելու են դեպի կառավարության շենք, որտեղ տեղի կունենա ակցիա՝ «ի հիշատակ քաղաքական հետապնդման զոհ Արմեն Գրիգորյանի և ազգադավ կառավարության գործողութունների հետևանքով սպանված բոլոր մեր հայրենակիցների»։

Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված: