AM
19 Հուլիս 2022 - 14:42 AMT

Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը` հուլիսի 20-ից

Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 20-ից` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում: Հայտագրումը կսկսվի ժամը 09։00-ից։

Համակարգում ներկայացված կլինեն Հայաստանի բոլոր քոլեջներն ու ուսումնարանները։

Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի`

– ոլորտային մասնագիտություններով դիմորդների համար՝ մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն,

– ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 15-ը ներառյալ՝ ժամը 18։00-ն։

– Բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն և սպորտ) մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

– Դիմորդների կողմից դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում` dimord.emis.am կայքում, կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը: ‌