AM
1 July 2002 - 15:09 AMT

ՎՐԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄԸ ՆԱՏՕ-ի «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈԻԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻՆ

Վրաստանի զինվորական ղեկավարությունը գտնում է, որ Հայաստանի ակտիվ ներգրավվումը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներին «տարածաշրջանային կայունության ապահովման կարեւոր տարր է»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի համակարգող շտաբի պետ Իրակլի Բատկուաշվիլին:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: