44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ։ Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա ասել է, թե մասունքներն ուղարկվել են, որպեսզի իրականացվի լրացուցիչ փորձաքննություն ու հնարավոր լինի շատ վնասված մասունքներից ստանալ պատասխաններ, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Երբ կլինեն պատասխանները, այդ մասին լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգանք», – նշել է նախարարը:
Ավանեսյանն ասել է, թե ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար փորձաքննության ենթարկվող մասունքներ են, բայց «կա նախնական գնահատական, որ, հնարավոր է, դրանց հետ աշխատել»:
Այդ մասին ավելի վաղ որոշում էր կայացվել կառավարության նիստում։ Կառավարության պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը կհատկացնի 31 մլն 125 հազար դրամ՝ Նիդերլանդներում ԴՆԹ փորձաքննություն իրականացնելու համար։