AM
9 April 2009 - 15:03 AMT

Հայաստանի կառավարությունը շուրջ 58 մլն դրամ է հատկացրել գիտական աշխատությունների հրատարակման համար

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է շուրջ 58 մլն 386 հազար դրամ հատկացնել Գիտությունների ազգային ակադեմիային «Գիտական ամսագրերի եւ մենագրությունների հրատարակում» բյուջետային ծրագրի իրականացման համար: Հատկացված գումարը ԳԱԱ-ն կբաշխի 15 պարբերականների միջեւ համաձայն հավելվածի: Միջոցներ կտրամադրվեն «Պատմաբանասիրական հանդեսին», «Լրաբեր հասարակական գիտություններ», «Հայաստանի բժշկագիտություն», «Հայաստանի կենսաբանական հանդես», «Աստղաֆիզիկա», «Գիտության աշխարհում» պարբերականներին եւ այլն, ինչպես նաեւ մենագրությունների հրատարակման համար: