AM
21 July 2022 - 14:12 AMT

Գառնիում կնշեն Վարդավառը․ Միջոցառման մուտքն ազատ է

Հուլիսի 24-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կնշվի Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը։

Միջոցառման անցկացման ընթացքում` ժամը 12:00-16:00, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքն ազատ կլինի։ ‌