Ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 22-ի` ժամը 10:30-ին, արտահերթ նիստ է հրավիրել՝ ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով։
Մանդատներից զրկելու ենթակա ընդդիմադիր պատգամավորների ցուցակից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։
Նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, նման դեպքերում քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով:
ԱԺ խորհրդի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ Սահմանադրական դատարան միջնորդությամբ չեն դիմելու:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գնահատել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:






