Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու համար Սահմանադրական դատարան դիմելու հարցով Հայաստանի Ազգային ժողովի խորհրդի` հուլիսի 22-ի արտահերթ նիստը չի կայացել։
Մինչև ժամը 12:30-ը քվորում չի ապահովվել. ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած:
Ժամը 10:30-ին քվորում չլինելու պատճառով այն հետաձգվել էր 2 ժամով:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ եւ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ մասերի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Երկու ժամ անց ևս քվորում չի ապահովվել։
Նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվել էր, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, նման դեպքերում քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով:
Ավելի վաղ ԱԺ խորհրդի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու վերաբերյալ Սահմանադրական դատարան միջնորդությամբ չեն դիմելու:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գնահատել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթացը:






