Հուլիսի 15-ից մեկնարկել է կոլորեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը, որի նպատակն է բնակչության 50-75 տարիքային խմբում կոլորեկտալ քաղցկեղի կանխարգելումը և վաղ հայտնաբերումը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Այդ ախտորոշմամբ հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները՝ 83 տոկոսից ավելին, գրանցվել են 60 և բարձր տարիքային խմբերում։ Հայաստանում չափազանց բարձր է ուշ հայտնաբերված դեպքերի թիվը։
2021-ին ՀՀ-ում կոլորեկտալ քաղցկեղով հիվանդացության ցուցանիշը կազմել է 25.5՝ 100.000 բնակչի հաշվով (756 դեպք), տարածվածությունը՝ 167.9 (4972 դեպք), իսկ մահացությունը՝ 16 (475 դեպք):
Քաղցկեղի հայտնաբերման նպատակով սքրինինգն իրականացվում է մինչև նախանշանների և ախտանիշների ի հայտ գալը: Կոլոռեկտալ քաղցկեղը հնարավոր է կանխարգելել կանոնավոր սքրինինգների միջոցով, որոնց միջոցով կարելի է հայտնաբերել պոլիպները` նախքան քաղցկեղի վերածվելը:






