Մետրոյի մեքենավարները առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին անում, այժմ Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը։ Այդ մասին հայտնում է քաղաքապետարանը։
«Հուլիսի 27-ի առավոտյան ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Վերջիններս պահանջում են աշխատավարձի բարձրացում:
Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:






