AM
29 Հուլիս 2022 - 09:35 AMT

«Խոսրովի անտառում» ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծի են ֆիքսել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին, տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարությունը:

Նշվում է, որ ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:

«Ներկայում հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`լայնատերև անտառներում և նոսրանտառներում, լեռնային տափաստաններում, մերձալպյան մարգագետիններում, ալպյան մարգագետիններում: