AM
29 Հուլիս 2022 - 09:36 AMT

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան-Կոմիտասի հատվածում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոց – Կոմիտասի պողոտա հատվածում:

Դավթաշենի կամրջից եկող ու Կոմիտասի պողոտային հատվող նախկին 3 երթևեկելի գոտու փոխարեն (ձախ, ուղիղ, ուղիղ և աջ), ձախով դեպի Կոմիտասի պողոտա բարձրացող երթևեկելի ևս մեկ գոտի կավելանա (ձախ, ձախ, ուղիղ և աջ):

Այսպիսով՝ այդ հատվածում կգործի երթևեկելի 4 գոտի: