AM
2 August 2022 - 09:48 AMT

Cyprus Airways-ը մտադիր է Լառնակա-Երևան ուղիղ չվերթ մեկնարկել

Cyprus Airways-ը մտադիր է նոր կանոնավոր Լառնակա-Երևան ուղիղ չվերթ մեկնարկել։ Դեպի «Զվարթնոց» օդանավակայան թռիչքներն իրականցվելու են շաբաթական 2 անգամ՝ Airbus A320 ինքնաթիռներով, տեղեկացնում է Routesonline-ը։

Թեև ավիաընկերությունը հստակ ժամկետ չի նշել, սակայն հայտարարել է, որ չվերթերը սեզոնային են լինելու։