AM
5 Օգոստոս 2022 - 10:37 AMT

Դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակվում

Առողջապահության նախարարությունը դեմենցիայի կանխարգելման ազգային պլան է մշակում։ Ակնկալվում է, որ դրա ներդրմամբ կլուծվեն մի շարք խնդիրներ:

Դեմենցիա տերմինով մի շարք հիվանդություններ են բնորոշվում, որոնք ազդում են հիշողության, ճանաչողական կարողությունների, վարքի վրա: Ալցհեյմերի հիվանդությունը Դեմենցիայի ամենատարածված ձևն է:

Ծրագրի ներդրմամբ դեմենցիա ունեցողների ընտանիքի անդամներն ու խնամողները կկարողանան վերապատրաստվել, կհամակարգվեն առողջապահական ծառայությունները տարբեր մակարդակներում՝ ապահովելով շահառուների ավելի որակյալ բուժումն ու խնամքը, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ միջոցառումները կնպաստեն, որ հիվանդությունը ժամանակին ախտորոշվի և մարդու կյանքի որակը հնարավորինս պահպանվի: ‌