AM
8 Օգոստոս 2022 - 14:22 AMT

Դատարանը կալանք է դրել Մհեր Սեդրակյանի գույքի վրա

Ապօրինի գույքի բռնագանձման գործով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա՝ բավարարելով դատախազության բողոքը։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Մհեր Սեդրակյանը օգոստոսի 11-ին հրավիրվել է դատախազություն` ապօրինի գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությանը ծանոթանալու և իր դիրքորոշումը ներկայացնելու համար։

Գործընթացը վերաբերում է նաև նրան փոխկապակցված այլ անձանց, որոնց ծանուցման վերաբերյալ հայտարարությունն առաջիկայում ևս կհրապարակվի: ‌