AM
29 June 2002 - 15:30 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՂԱՐՍԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՇՓՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թուրքական Ղարս քաղաքում վերջերս իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը նախատել է տեղի գործարարներին Հայաստանի հետ ոչ պետական գործնական շփումների համար: «Ես գիտեմ, որ այնտեղ այցելում են նաեւ Ղարսի ադրբեջանցիները: Սակայն չպետք է դրան գնալ հանուն չնչին շահույթի»,- հայտարարել է Ալիեւը: Միեւնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ «կգա ժամանակը եւ հայերը տնտեսական խնդիրների պատճառով ստիպված կլինեն համաձայնվել ղարաբաղյան հիմնախնդրի ցանկացած լուծման հետ»:

Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ին պարտադիր է: