AM
10 Օգոստոս 2022 - 08:23 AMT

Երևանի փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում

Երևանի փողոցներում տեղադրված կանգնակները, որոնց տեղադրումն արգելված է, հեռացվում են։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում:

Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակներ տեղադրելուց:

Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական:

Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է: