AM
13 Օգոստոս 2022 - 08:30 AMT

Քամուց տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ են վնասվել

Օգոստոսի 12-ին, ժամը 18։30-21։05-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում, Պտղունք և Մուսալեռ գյուղերում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն ամրացրել և ապամոնտաժել են թիթեղներն ու գովազդային վահանակները: