Ստամբուլի Կանդիլլի արվարաձանում բարբարոսական ակտ է կատարվել հայկական եկեղեցու հանդեպ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» հայկական թերթը, անհայտ անձինք եկեղեցում ջարդուփշուր են արել ապակիները, պոկել են եկեղեցական զանգի պարանը: Միջադեպի մասին իրազեկ են պահվել Թուրքիայի իրավապահ մարմինները, որոնք արդեն սկսել են հետաքննություն: Նույն թերթի տվյալներով, օրերս պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու մոտ :
Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ին պարտադիր է: