AM
29 Օգոստոս 2022 - 06:39 AMT

Մահացել է Խաչիկ Ստամբոլցյանը

Օգոստոսի 28-ին մահացել է ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:

Նա 81 տարեկան էր։

Ստամբոլցյանը ծնվել է 1940 թ. սեպտեմբերի 15-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր։ Ղեկավարել է «Գթություն» կազմակերպությունը, որը կոչված էր բարեգործական ծրագրեր իրականացնել Հանրապետությունում։