«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հրապարակել է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» վերջնական անիմացիոն տարբերակը։
Արձանին, որը տեղադրվելու է Հատիս լեռան գագաթին հնարավոր կլինի հասնել ոչ միայն 1700 աստիճանով, այլև հակառակ կողմից կառուցվելիք ճոպանուղիով։
Նշվում է, որ շինաշխատանքները կսկսվեն թույլտվությունից ու փաստաթղթերի ամբողջական կարգավորումից հետո, իսկ արձանի կերտման աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել ճարտարապետ Արմեն Սամվելյանի նախագիծը։
Տեսանյութում երևում է, որ սարի լանջերին լինելու են տարբեր կառույցներ, սակայն, չի նշվում, թե հատկապես ինչ է կառուցվելու։
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ազդարարել է բացառիկ ծրագրի մեկնարկի՝ Հիսուս Քրիստոսի արձան կանգնեցնելու նախաձեռնության մասին։ Միայն քանդակի բարձրությունը պետք է լինի խորհրդրանշական 33 մ, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է կրկնակի և նույնիսկ եռակի անգամ բարձր լինել։
Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի ունենալով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովի հայտարարության մեջ։
ԿԳՄՍՆ-ն հայտարարել է, որ, ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։






