Կարմիր գծերը խախտող վարորդները կծանուցվեն նաև հեռախոսով՝ հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Նշվել է, որ այդպիսով համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենալ:
Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով:
Քաղաքապետն Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ համայնքի նպատակն ամենևին էլ քաղաքացիներին տուգանելը չէ, այլ խախտման պարագայում ծանուցման ևս մեկ՝ մատչելի տարբերակի ստեղծումը:






