Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի` Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպման գլխավոր թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Անկարայի օգնության հարցը: Այս մասին տեղեկացրել է ինքը` Ադրբեջանի ղեկավարը, Ստամբուլից վերադառնալուն պես: Անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Թուրքիայի կողմից նոր նախաձեռնությունների առկայությանը` Ալիեւն ասել է, որ «այժմ նոր նախաձեռնություններ չկան ոչ մեկից»: Միաժամանակ նա հերքել է տեղեկատվություններն այն մասին, որ Թուրքիայից ռազմական օգնություն է խնդրել: Ընդ որում, հիշեցնենք, որ Թուրքիայի Ռազմական ուժերի Գլխավոր շտաբում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ եթե չհաջողվի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ապա Ադրբեջանը մտադիր է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել ազատագրելու «բռնագրավված տարածքները»: Իսկ Թուրքիայի կառավարության առաջին փոխվարչապետ Մեսութ Իլմազը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ բանակցելուց հետո հայտարարել է լրագրողներին, որ Թուրքիան ապագայում եւս ամեն տեսակ աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ին պարտադիր է: