AM
30 August 2022 - 09:01 AMT

23 տարի ՌԴ ոստիկանության կողմից հետախուզվող անձը ձերբակալվել է Մեղրիի անցակետում

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 28-ին Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Բագրատ Ն.-ն, որը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից։

Նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (սպանությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը կալանքն է:

Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնող մարմնին: ‌