AM
31 Օգոստոս 2022 - 09:11 AMT

ԵՊԲՀ-ն աճուրդով գնել է Աբովյան 50/5 հասցեում գտնվող շենքը

Երևանի Աբովյան 50/5 հասցեում տեղակայված շենքն այսուհետ պատկանում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ն շենքը ձեռք է բերել աճուրդով։

«Սիրելի ուսանողներ, ներկա պահին շենքի նախագծման փուլում ենք և մոտ ժամանակներս կտեղակացնենք, թե ինչ նպատակի է ծառայելու շենքը։ Վստահ եմ՝ դժգոհ չեք մնա»,- գրել է նա։