Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունը «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Այդ մասին ասվում է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հայտարարության մեջ։
Միամսյակի ընթացքում ՃՈ-ն ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուս.հաստատությունների մերձակա հատվածներում:
Նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, տրանսպորտային միջոցների և հետիոտնի անխափան երթևեկը։






