ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով բուհերի ընդունելության քննությունների «խայտառակ վիճակագրությանը», հայտարարել է, որ բարձրագույն կրթության ոլորտը բարեփոխումների կարիք ունի։
Նա ասել է, որ կառավարությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի դիրքի հարցում. այն կկառուցվի Աշտարակ քաղաքում։ Նա ասել է, որ հարկավոր է բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում կունենաք 8 պետական բուհ, որոնք էլ ժամանակի ընթացքում կտեղափոխվեն Աշտարակ։
Ըստ նրա, բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, և այս իրավիճակը այլևս հանդուրժելի չէ։ Նա հիշեցրել է, որ պետական բուհերում տեղերի մոտ 60 տոկոսը թափուր է մնացել, իսկ մասնավոր բուհերում՝ 98 տոկոսը։ Վարչապետը հավելել է, որ երկրում կամ չկան բուհական ստանդարտներ, կամ չեն գործում։
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է 16 պետական բուհ։






