AM
1 Սեպտեմբեր 2022 - 09:17 AMT

Փաշինյանը խոսել է ուսուցիչների «ծիծաղելի աշխատավարձի» և շարունակական ատեստավորման մասին

ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ ուսուցիչները և դաստիարակները ծիծաղելի աշխատավարձ են ստանում, որոնք, սակայն, ատեստավորման արդյունքում կարող են բարձրանալ՝ ընդհուպ եռապատկվել։

Նա նշել է նաև, որ ատեստավորումը շարունակական գործընթաց է և ուսուցիչներըւ կկարողանան 5 տարին մեկ կրկին ատեստավորում անցնել և ավելի բարձր աշխատավարձ ստանալ։

«Մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչներն այդ կարգավիճակը պահպանելու հնարավորություն չեն ունենա, այսինքն՝ չեն կարողանա ուսուցիչ աշխատել»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ատեստավորում պետք է անցնեն նաև մանկապարտեզների դաստիարակները։

Փաշինյանը հիշեցրել է, որ հուլիսի 28-ին Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության մինչև 2030 թվականը պետական ծրագիրը հաստատելու մասին նախագծին, որը պետք է քննարկվի և վերջանական տեսք ստանա Ազգային ժողովում: «Ծրագրի մեջ նախագծված են մեր միջնաժամկետ անելիքները նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձագույն և հետբուհական կրթության բնագավառում»,-ասել է նա: ‌