Հայտնաբերվել են ապօրինի ընդերքօգտագործման hերթական դեպքերը Գեղարքունիքի մարզում, հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Օգոստոսի 31-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մարզի Մարտունի-Գետափ ճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։
Ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։
Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։






