ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի հետ հանդիպմանը, անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին, կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:






