ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով` նշելով, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար։
«Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։
Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար»,-ասվում է ուղերձում։
1991-ի սեպտեմբերի 2–ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր է ընդունել:






