AM
3 Սեպտեմբեր 2022 - 09:28 AMT

Երևանի համար 62 միկրոավտոբուսի ուղեգիծը մասնակի կփոխվի

Երևանում գործող համար 62 միկրոավտոբուսային երթուղին (Քանաքեռ-Երևանի քաղաքապետարան) սեպտեմբերի 5-ից կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ուղեգիծը՝ Քանաքեռի 14 փ. (ս.կ.) – Զ.Քանաքեռցու – Ֆանարջյան – Կ.Ուլնեցու – Ներսիսյան փ․-ներ – Ազատության պ. – Բաբայան – Դավթյան – Արաբկիրի 17-րդ – Ռիգայի փ․-ներ – Սարալանջի նոր խճ. – Սարալանջի – Տերյան փ․-ներ – Աբովյան պուր. – Աբովյան – Կորյունի – Չարենցի փ․-ներ – Սայաթ Նովայի – Մաշտոցի պ․-ներ – Թումանյան – Սարյան – Խորենացու – Բեյրութի – Սրբ. Գր.Լուսավորչի փ․-ներ – Երևանի քաղաքապետարան (վ/կ):

Հետադարձը` Գր. Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – Սարյան – Մոսկովյան փ․-ներ – Մարշալ Բաղրամյան – Սայաթ Նովայի պ․-ներ – Չարենցի – Հերացու փ․-ներ – Սարալանջի նոր խճ. – Ռիգայի – Արաբկիրի 17-րդ – Դավթյան – Բաբայան փ․-ներ – Ազատության պող. – շարունակությունը՝ նույն ուղեգծով:

Շարժակազմի քանակը 7 միավոր է: ‌