AM
5 Սեպտեմբեր 2022 - 09:43 AMT

ՀՀ-ում 1 շաբաթում կորոնավիրուսի 2329 նոր դեպք է գրանցվել և 7 մահ

Հայաստանում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 436,727 դեպք` ավելանալաով 2329-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 7 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8662 դեպք է գրանցվել։

Ապաքինվել է ևս 2043 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 423,359 է։ Փաստացի բուժվողների թիվը 3016 է։

Ընդհանուր առմամբ 3,191,200 թեստ է արվել, մեկ շաբաթում` 6736։ ‌