Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիսատեսի դատին կհանձնի «Քաղաքապետը» նոր մոնո-ներկայացումը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ: Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»,-ասվում է գրառման մեջ։
Նա նաև հրապարակել է ներկայացման գովազդային հոլովակը։
«Քաղաքապետը» նոր մոնո-ներկայացման պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 19-ին և 20-ին։






