AM
5 Սեպտեմբեր 2022 - 11:44 AMT

Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Սեդրակյանի գույքի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, դատախազության ներկայացրած միջնորդության հիման վրա դատարանը կիրառել է կալանք:

2020-ի սեպտեմբերի 8–ին Մհեր Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: