AM
6 Սեպտեմբեր 2022 - 06:59 AMT

Մարությանի նոր մոնո-ներկայացման տոմսերը մինչև նոյեմբեր սպառված են

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նոր մոնո-ներկայացման տոմսերը մինչև նոյեմբեր սպառված են։

Մարությանը հանդիսատեսի դատին կհանձնի «Քաղաքապետը» նոր մոնո-ներկայացումը։ Այդ մասին նա տեղեկացրել էր ֆեյսբուքյան իր էջում և ներկայացրել գովազդային հոլովակը։

Ի սկզբանե նախատեսված էր երկու համերգ՝ սեպտեմբերի 19-ին և 20-ին, որի տոմսերը վաճառվեցին հաշված ժամերի ընթացքում։

«Նախնական պլանավորած 2 ներկայացման տոմսերը սպառվեցին առաջին 3 ժամում: Որից հետո որոշվեց ավելացնել ևս 2 ներկայացում, որոնց տոմսերը նույնպես շատ արագ վաճառվեցին…Շնորհակալ եմ այսպիսի արձագանքի համար»,-գրել էր Մարությանը:

Այժմ գրեթե սպառվել են հոկտեմբերի 31-ին կայանալիք 8-րդ ներկայացման տոմսերը։ ‌