44-օրյա պատերազմում զոհվածների ևս 9 ընտանիք բնակարան գնելու սերտիֆիկատ է ստացել։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը պատերազմում զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների՝ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար շահառու ճանաչված անձանց հանձնել է սերտիֆիկատներ, հայտնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը։
Դրանց տրամադրման գործընթացը շարունակվում է։
Սերտիֆիկատներ ստացած քաղաքացիների թիվն արդեն 41 է, որոնցից 6-ն իրացման փուլում է, 2-ն՝ ավարտված։