AM
6 Սեպտեմբեր 2022 - 09:47 AMT

ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է

2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո «7-ի գործով» դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է:

Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, գրում է «Առավոտը»։

Մեղադրող դատախազը հրաժարվել է Մալխասյանին առաջադրված մեղադրանքից՝ պատճառաբանելով ՄԻԵԴ-ի այս գործերով կայացված մի շարք որոշումներ: Ըստ մեղադրողի՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ մարտիմեկյան ցույցերը կազմակերպված չեն եղել, դրանք եղել են ինքնաբուխ և հանդիսացել են խոսքի ազատության միջոց:

Մալխասյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: ‌