AM
6 September 2022 - 09:54 AMT

Հակառակորդի արձակած կրակոցից ժամկետային է զոհվել

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցիցմահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.), հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»,-ասված է հաղորդագրության մեջ։ ‌