AM
7 Սեպտեմբեր 2022 - 11:36 AMT

Մետրոյում տեխնիկական խափանում է եղել․ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Դրա պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-ասվում է գրառման մեջ։ ‌