AM
7 Սեպտեմբեր 2022 - 13:47 AMT

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն. Կծելու 41 դեպքից միայն 17-ն է թափառող շների կողմից

Մայրաքաղաքում արձանագրված կծելու դեպքերի մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ դրանք հիմնականում տանը պահվող շների կողմից են: Այդ մասին ասվում է Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի հայտարարության մեջ։

Նշվում է, որ, ըստ հավաքագրված տվյալների, օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ի ժամանակահատվածում արձանագրված կծելու 41 դեպքից միայն 17-ն է թափառող շների կողմից:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում նշված հասցեներում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակով: ‌