ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներից ապօրինի գույքի բռնագանձման գործով առայժմ դատախազություն ներկայացել է միայն որդին՝ Արգամ Աբրահամյանը: Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։
«Արգամ Աբրահամյանը ներկայացել է դատախազություն, ստացել նյութերը, ընտանիքի մյուս անդամները՝ դեռևս ոչ: Սպասվում է, որ նրանք էլ կօգտվեն իրենց այդ իրավունքից»,- ասել են դատախազությունից։
Աբրահամյանը դատախազություն էր հրավիրվել սեպտեմբերի 2-ին:
Գլխավոր դատախազություն հրավիրվելու հիմքում նշված էր. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:






