AM
8 September 2022 - 07:36 AMT

ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել դիրքերի ուղղությամբ՝ լռեցվել է

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմից կորուստներ չկան: