Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը, որը նվազել էր 4-6 աստիճանով, ամսի 9-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 9-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +29-ի, իսկ սեպտեմբերի 10-ին՝ +30-ի։






